ԲԹԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշակերտներին բթացնելու հերթական մեթոդն է կիրառվում դպրոցներում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանքներ՝ միաժամանակ նրանց տրամադրելով էլեկտրոնային կայքի հասցե` www.g-college.com-ը, որտեղ տեղադրված են տնային աշխատանքները՝ լուծված, պատրաստի վիճակում: Այսինքն՝ երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու կարող են copy past  անել տնային առաջադրանքները եւ ներկայանալ դասի: Ավելին, ուսուցիչներն աշակերտներին ասել են, որ կայքից օգտվել է պետք, որպեսզի ստուգողների մոտ խայտառակ չլինեն: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը զարմացավ՝ «Ժողովուրդ»-ից տեղեկանալով այդ մասին, եւ վստահեցրեց, որ պետք է արմատախիլ անել երեւույթը:




Լրահոս