
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի շենքը, գրում է lenta.ru-ն: Ականատեսները հայտնել են, որ մի քանի պայթյուն է հնչել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Այդ պահին շենքում էին գտնվում խորհրդարականներ: Reuters-ը հայտնում է, որ պայթյունից հետո նրանք սկսել են լքել շենքը:
Նշվում է, որ մի քանի գրոհայինի հաջողվել է շենք մտնել։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: