Ընթացքի մեջ է Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատի նորոգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ապրիլ ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էն հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ:

Հրատապության և երթևեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու զառիթափի` մինչև Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր `ըստ քանդվածության և վնասվածության աստիճանի:

Տարիների ընթացքում խճուղով երթևեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել: Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 2015 թվականի տարեկան ծրագրում ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին:




Լրահոս