Օգտվել է 25-ամյա աղջկա խմած լինելու հանգամանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմինե Թ.-ն և հայտնել, որ հունիսի 21-ին, ժամը 03.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Անդո անունով ներկայացած անձը, օգտվելով իր խմած լինելու հանգամանքից, իրեն անհայտ պայմաններում իր պայուսակից գողացել է ոսկյա թևնոց, 100 դոլար, 25.000 դրամ և բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 23.55-ին, Երևանի Իտայիայի և Բեյրութի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս