Մուսալեռում ամբողջությամբ այրվել է պոլիէթիլենի արտադրամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտ գտնվող պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, 1970 թ. ծնված Արմեն Ղ.-ին պատկանող պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է բռնկվել և այրվել է ամբողջ արտադրամասը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում` մարտական 5 հաշվարկի ուժերով:

Հանգամանքները պարզվում են: Վնասի չափը պարզվում է: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս