Բոլորս ուզում ենք վերահսկել, որևէ մեկս չենք ուզում վերահսկվել. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և խոսեց տարածքային վարկավորման վերահսկողության մասին: Պատգամավորը կարևորեց, որ պետք է իրենք վերահսկեն, թե ինչպես են ծախսվում համայնքներով վարկերը և ուր են գնում այդ միջոցները:

«Եթե ուզում եք իմանալ, թե ով ինչքան ատկատ ա վեկալել, բան, գնացեք կոնկրետ համայնք, մարդիկ էլ լրիվ կասեն՝ ով ա ատկատ վեկալել, ինչքան փող ա ծախսել: Ամենալավ ինֆորմացիան ներքևում ա, մի անգամ, որ գնաք ընդեղ՝ ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նա:

Այս ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:  «Ես կարծում եմ, որ Ազգային ժողովը, ցանկացած դեպքում, վերահսկման մեխանիզմներ ունի, դա անհրաժեշտ է օգտագործել: Բայց եկեք, տեսեք, որ արդեն մեր մթնոլորտը այնպիսին է, որ բոլորս ուզում ենք վերահսկել, որևէ մեկս չենք ուզում վերահսկվել: Հենց որ եկանք այդ պայմանին, որ գիտակցեցինք, որ մենք պետք է վերահսկվենք՝ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարեց նա:




Լրահոս