17-ամյա ադրբեջանուհին գլխատել է իր երեխաներից մեկին, մյուսին՝ վիրավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

17-ամյա ադրբեջանուհի  Սադագատ Բաբաևան սպանել է իր երեխաներից մեկին, իսկ մյուսին՝ վիրավորել, գրում է Milli.az-ը:

Նա ընտանիք է կազմել Գյանջի բնակիչ Ռամալ Ալիևի հետ 13 տարեկան հասակում: Այդ ամուսնությունից նրանք երկու երեխա են ունեցել: Միջադեպի օրը՝ հունիսի 20-ին, Ռամալը վիճել է կնոջ հետ, նրան ծեծել, ինչից հետո գնացել աշխատանքի: Իսկ կինը նյարդային պոռթկման պահին իր երեխաներին դանակի հարվածներ է հասցրել:

Նրա 3-ամյա երեխան կարողացել է տանից դուրս վազել, և հարևաններին հաջողվել է նրան հիվանդանոց հասցնել: Երկրորդ երեխան, որն ընդամենը մեկ տարեկան է եղել, մահացել է մոր ձեռքերում:  Մայրը դանակով կտրել է երեխայի կոկորդը:

Հարուցվել է քրեական գործ: Բաբաևան ձերբակալվել է:




Լրահոս