Խորհրդարանում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն էր, ով նշեց, որ նախատեսվում է անալոգային հեռուստատեսային ազդանշանը գործող օրենքով սահմանված ժամկետը՝ ս.թ հուլիս 1-ը հետաձգել մինչև 2016թ հունվարի 16-ը:
Նրա խոսքով, որ թվային ազդանշանի ընդունիչների ձեռքբերման հայտարարված մրցութային ընթացակարգը չէր կայացել և այդ պատճառով որոշվեց ժամկետը երկարաձգել: «Մասնավորապես, այս պահին զուգահեռ թվային ազդանշանային կապը հասանելի է հանրապետության 98,9 տարածքում: Ազգաբնակչությունը կարող է իր հին հեռուստաույցներով դիտել անալոգային կապով», – նշեց նա: