Սենց ջերմ ելույթներ, որ շատ լինեն, կարծում եմ, վարկերը գրանտներ կդառնան. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի,  բանկը ՀՀ-ին է տրամադրելու 30 միլիոնի վարկ` «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիրն» իրականացնելու համար:

Համաձայնագրի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, իսկ մինչ այդ ելույթ էին ունեցել նաև այլ պատգամավորներ և քննադատել նորից վարկ վերցնելու միտքը: Մարգարիտ Եսայանը հայտարարեց` եթե ՀՀ-ին վարկ են տալիս, նշանակում է դեռ վարկունակ պետություն է:

«Պետք է հասկանալ, որ սրանով Հայաստանը դիտվում է վարկունակ, վստահելի գործընկեր, մի պետություն, որը զարգացման ճանապարհին է գտնվում և ինքն իր ջանքերով փորձում է աղքատությունը վերացնել», – նշեց նա: Նրա խոսքերից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց.«Սենց ջերմ ելույթներ, որ շատ լինեն, կարծում եմ, վարկերը գրանտներ կդառնան»:




Լրահոս