
Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Կոլումբիայի և Պերուի հավաքականներն անցկացրել էին գոլազուրկ հանդիպում:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կոլումբացի Խամես Ռոդրիգեսը: Այս մասին հայտնում է Ամերիկայի գավաթի պաշտոնական կայքը: Նշենք, որ Կոլումբիայի ընտրանին փլեյ-օֆֆի ուղեգիր է ձեռք բերել և մրցելու է Արգենտինայի հավաքականի հետ: