
Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր հանգիստը անցկացնելու է Սևանում և Ծաղկաձորում: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նախ հրաժարվում էր պատասխանել որևէ հարցի՝ պատճառաբանելով, թե լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում իր խոսքերը:
Պատգամավորն, այնուամենայնիվ, նշեց, որ հանգիստն անցկացնելու է Հայաստանում: Իսկ հարցին, թե ինչու Հայաստանում և ոչ դրսում, Ալեքսանյանն ասաց. «Որ մեր փողերը դուրս չգա երկրից»: Նրա խոսքով` Հայաստանում հանգստանալը ֆինանսապես էժան է. «Գնացեք Սևան ու Ծաղկաձոր, կտեսնեք»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում