ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես այս տարվա ընթացքում վաճառել եմ երկու ավտոմեքենա, որոնք հաշվառված են եղել իմ անունով: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք ես որեւէ հարկային պարտավորություն պետք է կրեմ:

Մարգար Հովակիմյան (53 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավել թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան, անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի՝ որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավել թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ 19.02.2009թ. ՀՀ Կառավարության «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» N199-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչեւ գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իր բնակության վայրի հարկային տեսչություն է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձեւի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 08.12.2010թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության կիրառման մասին» N25 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի համաձայն՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկվում է լրիվ արժեքով՝ հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67 տոկոս հարկի հաշվարկային դրույքաչափը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործարքների մասով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը պետք է որոշվի նշված օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերին համապատասխան որոշվող հարկվող շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափ կիրառելու միջոցով:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետական գրանցում uտանալու oրվանից հետո սահմանված ժամկետում պարտավոր են ներկայանալ հարկային մարմին:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Եղել եմ իմ ծանոթի միակ խնամակալը, որը մահացել է մի քանի ամիս առաջ: Այժմ ապրում եմ նրան պատկանող բնակարանում, որտեղ էլ հենց հաշվառված եմ: Մտերիմներ եւ այլ բարեկամներ նա չի ունեցել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ կարող եմ անել, որպեսզի բնակարանի սեփականության իրավունքը ձեւակերպվի իմ անունով:

Ստելլա Ամիրխանյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ամենայնի, Ձեր ծանոթի գույքը Ձեզ է փոխանցվել լիազորված կառավարման: Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 954 հոդվածում նշված է, որ «գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն՝ Ձեզ)»: Ավելին՝ Դուք չունեք ժառանգության իրավունք Ձեր ծանոթի գույքի նկատմամբ (Դուք չեք հանդիսանում նրա բարեկամը եւ, ինչպես հասկացանք, Ձեր վերաբերյալ կտակ չի գրվել): Այնպես որ, կարծում ենք, նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, ցավոք, Ձեզ չի հաջողվի: Բայց անգամ Ձեր ծանոթի մահից հետո Դուք չեք կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, տիկին Ստելլան իրավունք ունի բնակարանն օգտագործել, սակայն դրա նկատմամբ սեփականատիրական նկրտումներ ունենալ չի կարող: Եվ ստացվում է, որ նա կարող է բնակվել այդ բնակարանում այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտնվել մահացածի բարեկամներից մեկն ու պահանջել այն:




Լրահոս