Ռեժիսոր Սերժ Գաբյանը նշանվել է: Այդ մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ի նրա էջից, որտեղ Սերժը փոխել է իր կարգավիճակը: Ռեժիսորի ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ Սոնա Սիմոնյանն է: Զույգը ծանոթացել է մոտ չորս տարի առաջ, երբ Սոնան մասնակցել է Ռազմիկ Ամյանի «Շիրազի գովքը» տեսահոլովակի նկարահանման համար հայտարարված քասթինգին: Բայց արի՛ ու տես, որ Սերժը, որն այդ տեսահոլովակի ռեժիսորն է, չի ընտրել նրան՝ համարելով, որ այդքան էլ համապատասխան կերպար չէ: Սակայն դա չի խանգարել երիտասարդներին ծանոթանալ ու ընկերանալ: Սիրային հարաբերությունները սկսվել են մոտ ութ ամիս առաջ, երբ պատահաբար հանդիպել են փողոցում: Սերժն էլ առիթը բաց չի թողել, հրավիրել է Սոնային սուրճի, ու ամեն ինչ սկսվել է այդտեղից: Զույգը պլանավորում է ամուսնանալ հաջորդ տարվա գարնանը:
ՆՇԱՆՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ