ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատավայրում վնասվել եմ եւ դարձել հաշմանդամ: Բժշկասոցիալական հանձնաժողովն ինձ նշանակել է հաշմանդամության երրորդ կարգ, որը,  ինչպես կարծում են բժիշկները, չի համապատասխանում իմ կարգավիճակին: Խնդրում եմ տեղեկացնել, թե որոնք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:

Արտակ Կարապետյան (29 տարեկան, բանվոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձին հաշմանդամ ճանաչելու եւ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու համար հիմք են հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումներ, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Ըստ այդմ՝ հաշմանդամության 1-ին խումբ է սահմանվում կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումը: Հաշմանդամության 2-րդ խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումը: Իսկ հաշմանդամության 3-րդ խումբը` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի առաջին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ ԲՍՓ գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ: Ընդ որում, ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 086 ձեւը տրամադրելուց պահանջում են 20 հազ. դրամ, այնպես էլ ԲՍՓ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15-30 հազար դրամ, իսկ հաշմանդամության բացակայության դեպքում դրական որոշման համար՝ 150-200 հազար դրամ:




Լրահոս