ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Երեկ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիան անցկացնող, բանակում մահացած զինծառայողների մայրերից Իրինա Ղազարյանի ինքնազգացողոթյունը վատացել է: Նրան օգնություն ցույց տալու համար շտապօգնության մեքենա է ժամանել Բաղրամյան 26: Կնոջ պնդմամբ՝ ինքը ողնաշարի խնդիր ունի, որն առաջացել է նախորդ ակցիաների ժամանակ ոստիկանների կիրառած բռնության հետեւանքով: Հիշեցնենք, որ նախորդ բողոքի մյուս մասնակիցներին ոստիկանները շղթա կազմած հեռացրին նախագահական նստավայրի մոտից դեպի մայթ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Թոռնիկս ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, այս տարի պետք է ընդունվի բուհ: Ուզում ենք իմանալ՝ նա՝ որպես հաշմանդամ դիմորդ, կարո՞ղ է օգտվել որեւէ արտոնությունից:

Կարինե Խաչատրյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի՝
Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում: ՀՀ Կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
շարունակելի

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական թվերի համաձայն՝ 2014-2015թթ. ուս. տարում ՀՀ պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Իսկ անցած՝ 2013-2014թթ. ուս. տարում ուսանողների թիվը եղել է 85 հազար 922:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ օտարերկրացուն կացության կարգավիճակ տալն ինչի՞ հիման վրա կարող է մերժվել: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե օտարերկրացին կացության կարգավիճակի դիմումի վերաբերյալ մերժում է ստացել, ապա որքա՞ն ժամանակ անց նա կարող է կրկին դիմել կարգավիճակ ստանալու համար:

Հռիփսիմե Գեւորգյան (44 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ, որպես ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
– նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
– նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
– գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
– կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
Տեղեկացնում ենք, որ կացության կարգավիճակի մերժման դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014թ. 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6414 մարդ, որոնցից 359-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, իսկ 458-ը՝ ԱՊՀ պետությունների քաղաքացիներ:




Լրահոս