
Հունիսի 22-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում` Դեբեդ գետում («Վոտխոզ» կոչվող պոմպակայանի տարածքում), երեխա է խեղդվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն, մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Շ.-ն (ք.Այրում, ծնվ. 2000թ., վիճակը բավարար) գետից դուրս է բերվել տեղի ուժերով:
Ջրափրկարարները գետից դուրս են բերել Լ. Գ.-ի (ծնվ.2000թ., ք.Այրում) դին: ը: