
Չինաստանի Ուխան քաղաքից ուսանողուհուն հոսպիտալացրել են այն բանից հետո, ինչ նա պատահաբար կուլ է տվել մետաղյա գդալ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Shanghaiist-ին:
Հանրակացարանի ճանապարհին 22-ամյա աղջիկը պաղպաղակ է կերել: Այդ պահին ուսանողներից մեկը նրան հրել է: Աղջիկը գոռացել է ու կուլ տվել 14 սմ մեծություն ունեցող գդալը:
Բժիշկներին հաջողվել է բարեհաջող կերպով աղջկա ստամոքսից հանել գդալը: