Վաղը մի հատ էլ է թանկանալու, հո տե՞նց չի մնալու. Մաքսիմ Հակոբյանը` էլէներգիայի սակագնի բարձրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի թանկացումը վատ բան չէ: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

«Ոչինչ, վաղը մի հատ էլ է թանկանալու, հո տե՞նց չի մնալու: Կարող էր նաև չթանկանալ, դա արդեն վերլուծության խնդիր է»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով, թանկացումը կապ ունի նաև ՀԷՑ-ի և ընկերության տնօրեն Եվգենի Բիբինի սխալ մենեջմենթի հետ: «Այո, իհարկե, կապ ունի նաև այն, որ սխալ է կառավարվել ՀԷՑ-ը», – հավելեց նա: Մ. Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Բիբինը կարող է իրականացնել իր սպառնալիքները և էլեկտրաէներգիա չմատակարարել կամ հրաժարվել լիցենզիայից:

«Դա սովորական բան է: Մարդ ամեն ինչին պետք է պատրաստ լինի», -եզրափակեց նա:




Լրահոս