ՀԱՐՑ. Արդեն 2 ամիս է՝ ինձ չի հաջողվում ստանալ կնոջս թաղման նպաստը: Մեկնաբանում են, թե այն տրամադրելու համար սահմանված ժամկետ կա: Խնդրում եմ ասել, թե ինչ կարգով է նշանակվում եւ վճարվում թաղման նպաստը եւ ինչ ժամանակահատվածում: Ընդհանրապես ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել դրա համար, եւ որքա՞ն է թաղման նպաստի սահմանված չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Թաղման նպաստ նշանակվում է հետեւյալ դեպքերում.
5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է ՀՀ-ում կամ մահվան վկայականը տվել է ՀՀ իրավասու մարմինը: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը ու անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:
6. Թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Թաղման նպաստի չափը 2011թ. հունվարի 1-ից սահմանվել է 200 000 դրամ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ թաղման նպաստի սահմանափակ գումարով հնարավոր չէ հոգալ անգամ հուղարկավորության ծախսերը: Իսկ արտերկրում մահացած հայերի հարազատներին էլ մեծ փորձություններ են սպասվում Հայաստանում այդ գումարը ստանալու ճանապարհին: