
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը խոստացել է, որ Վաշինգտոնը կհակազդի ԽՍՀՄ ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու փորձերին: Այս մասին, ինչպես հայտնում է Associated Press-ը, նա հայտարարել է Բեռլինի Atlantik Brucke հետազոտական կենտրոնում, որը զբաղվում է գերմանաամերիկյան հարաբերությունների հարցերով:
«Մենք չենք ցանկանում սառը և առավել ևս «տաք» պատերազմ Ռուսաստանի հետ: Մենք չենք ցանկանում Ռուսաստանին մեր թշնամին դարձնել: Սակայն պետք չէ սխալվել. մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին»,- ասել է Քարթերը:
Նախարարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, իսկ «ընտրությունը Կրեմլինն է»,- նշել է նա: