“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Թիվ 1 ընտրատարածքի 1/01, 1/02, 1/03, 1/04, 1/10 եւ այլ տեղամասերում ՀՀԿ թենածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրակն շտաբը “Միլենա” եւ “Մելինե” տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով կազմակերպված ընտրողներին տանում է տեղամասեր: Ընտրողների մուտքը մինչեւ տեղամաս գերագույնս կազմակերպված է՝ հաճախ հանգեցնելով թույլատրելիից ավել կուտակումների եւ հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց համար անվերահսկելիության: Ըստ հանրային աղբյուրների՝ հիշյալ տաքսի ծառայությունները առնչություն ունեն նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ”։