Աղբահանության նկատմամբ կսահմանվի մշտական հսկողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 63 վարչական արձանագրություն է կազմվել:

Զեկուցվել է, որ շարունակվող շաբաթօրյակների շրջանակում վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից սանմաքրման աշխատանքներ են տարվում բակերում, այգիներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում:

Սանմաքրման ամենօրյա, մասնավորապես կենցաղային աղբի տեղափոխման մասով էլ հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը և աշխատանքները կազմակերպել ժամանակին, որպեսզի բնակիչների կողմից դժգոհություններ չլինեն:




Լրահոս