Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 22 շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս. հնարավոր է` ներսում մահացած մարդ կա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ ժամը 09.10-ի սահմաններում 26-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: Հրդեհի վերաբերյալ ահազանգ չի ստացվել: Ննջասենյակում հայտնաբերվել է 1957 թ. ծնված Ա. Մուրադյանի դին: Ջերմահարվել են ննջասենյակի պատերը` 16 քմ մակերեսով, և մասամբ այրվել է գույքը:
Հրդեհ՝ Գյումրիում. կա 1 զոհ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ