Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13.00-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր ընկած ճանապարհահատվածի աջ կողմում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գազալցակայանը գտնվում է “Սթար” սուպերմարկետի հարևանությամբ, և երբ “Գազ 3110” մակնիշի 09 ՏՕ 716 համարանիշի ավտոմեքենայի վարորդը լիցքավորման նպատակով մեքենան կայանել է 3-րդ “սեկցիայում”, լիցքավորման ժամանակ դեռևս անհայտ պայմաններում ավտոմեքենան պայթել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հավաքվածների պատմելով, ավտոմեքենայի գազաբալոնը եղել է ամյակի գազաբալոն, և պայթելուց հետո գազաբալոնի որոշ դետալներ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ կայանած “Միցուբիշի Պաջերո Իո” մակնիշի 33 ՏT 858 համարանիշի ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով “Գազ 31”-ն ամբողջությամբ վնասվել է: Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի