ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերը ընդդեմ Ռուսաստանի հայց են ներկայցել Լոնդոնի Գերագույն դատարան: Իշխանությունները երկու ամիս շարունակ պետք է դատարանին ներկայացնեն իրենց հայցը: Այս մասին հայտնել է ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի փաստաբան Թիմ Օսբորնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք դատարան ընդդեմ Ռուսաստանի հայց ենք ներկայացրել Բրիտանիայի դեսպանատան միջոցով: Այժմ Ռուսաստանը, կոպիտ ասած, շուրջ 2 ամիս ունի, որպեսզի իր արձագանքը ներկայացնի Լոնդոնի Գերագույն դատարանում հայցին: Մենք հուսով ենք դատարանում հանդիպել Լոնդոնում կամ Բրյուսելում կամ Փարիզում կամ էլ ցանկացած այլ երկրում ՌԴ ներկայացուցչի հետ»- պատմել է Օսբորնը: