Վեճ 1/24 ընտրատեղամասում. Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վեճ է տեղի ունեցել մայրաքաղաքի թիվ 1 ընտատարածքի 1/24 տեղամասում: Մինչ 103 մանկապարտեզի շենքում տեղակայված տեղամաս մուտք գործելը, կառույցի առջեւ մեր լրագրողը նկատել է հավաքված տասնյակ երիտասարդների: Երբ տեղամասային հանձնաժողովի  նախագահից հետաքրքրվել ենք, թե ովքե՞ր են այդ երիտասարդները եւ ինչու՞ են պարբերաբար դուրս ու ներս անում եւ զրուցում հանձնաժողովի որոշ անդամների հետ, նախագահը արձագանքեց, որ ընտրողներ են: Երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչու՞ չեն ընտրում, այլ պարզապես ներսուդուրս են անում եւ պարբերաբար ԳԱԼԱ-ի օպերատորին հարցնում՝ “հո մեզ չե՞ս  նկարում, ախպերս”, նախագահը արձագանքեց. “Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ քու համար: Թող հանգիստ ապրենք”:
Տեղամասում աշխատող օպերատորի ներկայությունը եւս զայրացրել է հանձնաժողովականներին, ովքեր նյարդայնացել են, թե ինչու՞ ենք ընտրել հենց այդ տեղամասը:
Ընտրատեղամասում զրուցեցինք նաեւ հանձնաժողովի  “Ժառանգություն” կուսակցության եւ ՀԱԿ   ներկայացուցիչների հետ, ովքեր նշեցին, որ թերեւս այս անգամ էլ կիրառվում են օքսիդացող կնիքներ, քանի որ ընտրություններից մոտ ժամ ու կես անց, դրանց գույնը զգալիորեն փոխվել է, թուլացել:
Այդ պահին վեճ բռնկվեց մեզ հետ զրուցող  հանձնաժողովի անդամների եւ հանձնաժողովի նախագահի միջեւ:  Վերջինս բղավում էր, թե միշտ էլ կարելի է ձվի մեջ մազ գտնել:
Ի դեպ, մեր միջամտությունից հետո, բակում հավաքված երիտասարդները հեռացան: 




Լրահոս