Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի. Էդ. Շարմազանովը` ՀԱԿ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում էր «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի» կառուցման ֆինանսավորման համար Եվրասիական բանկի կողմից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը, իսկ հիմնական զեկուցողն էր տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ իր ելույթները ոչ թե ընդդիմադիր են, այլ պատասխանատու: Նա նշեց, թե բավական է, որ  իշխանությունները մեղադրեն թուրքին ու օտարին, թե Բիբինն է մեղավոր, որ հոսանքը թանկացնում են, թե թուրքն է մեղավոր և այլն: Նրա խոսքով, Հայաստանը մրցունակ չէ, և քայլեր էլ չի անում` հզորանալու համար:

«Ո՞րն է մեր մրցունակությունը, միջազգային հանրությունը որտե՞ղ է մեզ լսում: Տղայական է իշխանությունների մոտեցումը, այսպես չի կարելի, որ ինչքան մեղավոր գտնեք, էնքան հերոս եք, սա մոտեցում չի»,- նշեց Արամ Մանուկյանը:

Նրա ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, որ ՀԱԿ-ն ուներ ժամանակ 1993-96 թթ-ին Հայաստանը մրցունակ դարձնելու համար: «Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»,- հայտարարեց Շարմազանովը:




Լրահոս