«Ակցիզային հարկի» մասին վիճահարույց օրենքը հանվեց ԱԺ օրակարգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից նամակ են ստացել, որով առաջարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը:

Նշենք, որ այս նախագծի քննարկումը բավականին բուռն էր ստացվել, քանի որ այս փոփոխությամբ առաջարկվում է ավելացնել օղու, ծխախոտի և դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը: Հավելենք, որ այս օրենքը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի աշնանային նստաշրջանին:

Շարմազանովը նաև նշեց, որ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ին գումարված արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի ևս մեկ արտահերթ նստաշրջան:




Լրահոս