ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը կրկնակի անգամ կմեծացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների նիստի ժամանակ որոշում կընդունվի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թվաքանակը մեծացնել՝ հասցնելով 30-40 հազար մարդու, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Սա ավելի քան 2 անգամ գերազանցում է նախկին ցուցանիշը: Փետրվար ամսին որոշվել է, որ ցամաքային ուժերը բաղկացած կլինեն մեկ ջոկատից: Այս շաբաթ մենք հավանության կարժանացնենք օդային, ծովային բաղադրիչը »,- ասել է Ստոլտենբերգը, ում մեջբերում է korrespondent.net-ը:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում արագ արձագանքման ուժերի 6 շտաբ կտեղակայի: Վերջինս հավելել է, որ Մոսկվայի պահվածքը վտանգավոր է ու ապակայունացնում է իրավիճակը:




Լրահոս