Ընտրողներ են բերել Ջավախքի՞ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը մտավախություն ունի, որ իր մրցակից թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված “Սովրանո” ընկերության սեփականատեր Արման Սահակյանը փորձելու է կեղծել ձայներ, այս անգամ մեծաթիվ ընտրողներ բերելով մայրաքաղաքից եւ Ջավախքից:
“Երեկվանից “Ալհմազ” հյուրանոցի դիմաց խմբված են երեւանյան մեքենաներ, մեր թիմակիցները, նկարել են, ֆիքսել դրանք բոլորը: Մեքենաների մի մասը վրացական պետհամարանիշի են: Մենք հետամուտ ենք լինելու ամբողջ օրը, թե այդ մեքենաները ուր են շարժվում, ինչ մարդիկ են նստում եւ ինչ են անելու ողջ օրըե,-galatv .am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը: Նա ասաց, որ մտավախություն ունի, որ կարող են ընտրողներ բերել դրսից եւ տանել ընտրատեղամասեր.”Հետամուտ ենք լինելու, որ պարզենքև նրանք երկրպագուներ են ուղղակի, թե՞ ընտրողներ: 35 ընտրատարածքի ընտրողների թիվը 800-900-ով ավելացել է: Որ ավելի ստույգ ասեմև ԱԺ մայիսյան ընտրությունների ժամանակ 55 հազար 393 ընտրող կար ցուցակներում, հիմա դարձել են 56 հազար125″,-ասաց Մուրադ Գրիգորյանը:




Լրահոս