Ակտիվիստներին ոստիկանության սպառնալիքները ետ չկանգնեցրին. դեպի նախագահական նստավայր երթը կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.amհայտնել էր, Ազատության հրապարակում նստացույց հայտարարած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են երթով շարժվել դեպի նախագահական նստավայր` Բաղրամյան 26: Սակայն հավաքված մարդկանց է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և կտրուկ հայտարարել, թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի երթ լինի դեպի նախագահական նստավայր:

Քննարկումներ անցկացնելուց հետո, հավաքված մարդիկ որոշեցին չխափանել իրենց նախաձեռնությունը և, չնայած ոստիկանության հորդորներին, այնուամենայնիվ, կազմակերպել երթը դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր: Ըստ երևույթին` բախումներն անխուսափելի են:




Լրահոս