
Երեկ` Հայրերի օրվան նվիրված իր շնորհավորանքում ռեալթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցի իր էջում ամուսնու` Քանյե Ուեսթի և դստեր լուսանկարն է հրապարակել` բացահայտելով իր երկրորդ երեխայի սեռը:
«Իմ կյանքի ամենաթանկ պահերից մեկը. սա այն է, հանուն ինչի ես ապրում եմ: Դու հրաշալի հայր ես Նորթի համար, և այդպիսին կլինես նաև մեր որդու համար»,- լուսանկարը մակագրել է Քիմը:
Այն մասին, որ Քիմն ու Քանյեն երկրորդ անգամ ծնողներ են դառնալու, հայտնի դարձավ այս ամսվա սկզբին:
Առաջին անգամ նրանք ծնողներ են դարձել 2013-ի հունիսին, երբ ծնվեց նրանց դուստրը` Նորթը: