
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ «Ո´չ թալանին» նախաձեռնությունը երթով շարժվում է դեպի նախագահական նստավայր` Բաղրամյան 26` չնայած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգին, որ անօրինական նստացույցին չի կարող հաջորդել երթը:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը` ողջ Բաղրամյան փողոցը փակել են ոստիկանական զրահապատ, ջրցան մեքենաներով:
Երթով առաջ շարժվող ակտիվիստներին Վալերի Օսիպյանը հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիրն Գասպարյանը հայտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 ակտիվիստի և լսել նրանց: Սակայն երթի մասնակիցները չեն հավատում փոխոստիկանապետին և շարունակում են առաջ շարժվել:
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, մարդիկ բողոքում են, որ հնարավոր է նախագահական նստավար հասնել չհաջողվի, քանի որ զրահապատ մեքենաները գնալով առաջ են գալիս: