Հանրապետության տարածքում`
Հունիսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ին էապես չի փոխվի, 25-27-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում`
23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: