
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը չեղյալ համարելու պահանջով սկսված երթն ու նստացույցը: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նստացույց անող ցուցարարներին քիչ առաջ միացավ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Գալստանյանը նշեց, թե իր գալու նպատակը հարցազրույց տալը չէ և հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով թե եկել է, որպեսզի բախումներ չլինեն:
«Փոխոստիկանապետի հետ եմ խոսել, սակայն մեր զրույցը հրապարակել չեմ կարող: Ինձ մտահոգում է, որ մարդկանց քանակն է քիչ, բացի դրանից՝ չեմ ցանկանում, որ բախումներ լինեն»,- նշեց նա:
Հավելենք, որ ցուցարարները շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում, իսկ իրավիճակն էլ շարունակում է լարված մնալ: