
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստեց Բաղրամյան պողոտայում նստացույց անող ցուցարարների կողքին: Ցուցարարները մինչ այդ վանկարկում էին «Օսիպյան, նստիր», «Օսիպյան նստիր», ինչից հետո փոխոստիկանապետը տեղի տվեց և նստեց նրանց կողքին:
Ցուցարարներն այդ քայլը ընդունեցին ծափողջյուններով: Armlur.am-ի թղթակիցը հայտնում, է, որ ակցիան շարունակվում է, և նրանք վանկարկում են «Օսիպյանը մերն է»: Քիչ անց Օսիպյանը կրկին կանգնեց և շարունակում է զրուցել ցուցարարների հետ: