Կարող ա ջոգել ես մեռած պապդ եմ, արա՛ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան վարչական շրջանն ամբողջությամբ և Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի 1/24 տեղամասում ինքնաառաջադրված թեկնածու Էդուարդ Պետրոսյանի վստահված անձը, ով իրեն պարոն Մուրադյան է ներկայացնում, խոչընդոտելով տեղամասում գտնվող լրագրողների աշխատանքը, պահանջում էր անջատել տեսախցիկները և օգտագործում ոչ վայելուչ արտահայտություններ: 
“Ինձի մի նկարի, կարող ա ջոգել ես մեռած պապդ եմ, արա՛”,- ասում էր նա և պարբերաբար շեշտում, որ ինքը չի ուզում,էդ ինտերնետներումե հայտնվել:
Բացի այն, որ ոմն Մուրադյանը բավականին ագրեսիվ պահվածք ուներ, նաև պարբերաբար կանգնում էր քվեախցիկների մոտ և, ինչպես տեղամասում ներկա Ստյոպա Սաֆարյանի վստահված անձը՝ Սվետլանա Սաֆարյանը, ասաց, փորձում էր “աչքի պոչով” հետևել, թե ով ում է ընտրում: 
Այդ քայլի համար Սվետլանա Սաֆարյանը նրան մի քանի անգամ նկատողություն արեց, սակայն վերջինս համառորեն և շատ խորամանկ ձևով փորձում էր ,իր գործնե անել: 
Նշենք, որ հանձնաժողովի նախագահը փորձում էր արդարացնել այդ երիտասարդին՝ վիճելով Սվետլանա Սաֆարյանի հետ: 
Տեղամասում Էդուարդ Պետրոսյանի վստահված անձն առանձնանում էր նաև լրագրողների հանդեպ իր հեգնական վերաբերմունքով, նրանց մեղադրում էր ընտրական գործընթացը խանգարելու մեջ և պարբերաբար շեշտում. ,Եթե սոված եք, կարող ենք ձեզ հյուրասիրել, կարող եք գնալ կողքի սենյակում հաց ուտելե: 
Իսկ հանձնաժողովի նախագահը փորձում էր հանդարտեցնել նրան և ասում. “Չե՞ս տեսնում, որ պատվեր են կատարում, ի՞նչ գործ ունես, թող գնան”:
 
Աղբյուրը՝ tert .am




Լրահոս