Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը: Ինչպես Armlur.am-ը արդեն հայտնել էր, Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր երթով շարժված քաղաքացիները, ոստիկանության կողմից Գրողների միության շենքի մոտ խոչընդոտի հանդիպելով, հենց այնտեղ նստացույց սկսեցին: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը՝ իրավիճակը տեղում շարունակում է լարված մնալ:
Հավելենք, որ ցուցարարներին է միացել ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի քրեական գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:
Armlur.am-ին հայտնեցին, որ այս պահին ամբողջ հանրապետությունը ոտքի է կանգնել, մի շարք մարզերից գալիս են Երևան՝ միանալու նստացուցավորներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: