Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցը:
Քիչ առաջ ցուցարարներին է միացել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հայր Ռուբենն եւ տեր Ասողիկ քահանան: Նրանք մարդկանց բացատրում էին, որ եկել են Բաղրամյան պողոտա, որպեսզի ոստիկանների և ցուցարարների միջեւ բախումները հնարավորինս կանխեն: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ եպիսկոպոս Գալստանյանը և հայր Ռուբենն զրուցեցին ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ: Սակայն որևէ արդյունքի չգալով վերադարձան ցուցարարների շարքերը:
Հավելենք, որ ցուցարարներին դարձյալ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ևս մեկ անգամ նախազգուշացրեց, որ այլևս չպետք է թմբուկների ձայներ լսվեն և աղմուկ լինի: Նա հայտնեց, թե սա վերջին նախազգուշացումն է: