Ցուցարարները որոշեցին գիշերել Բաղրամյան պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով սկսված նստացույցը: Այժմ նրանք որոշում են, թե ինչպես և որտեղ շարունակել պայքարը:

Ակտիվիստներից Մաքսիմն առաջարկեց վերադառնալ Ազատության հրապարակ և այնտեղ շարունակել քննարկումներն ու նստացույցը: Սակայն ցուցարարների մեծ մասը համաձայն չէր այս առաջարկի հետ և նշեցին, թե ցանկանում են մնալ Բաղրամյան պողոտայում և առավոտյան շարունակել պայքարը:

Մոտ 15 րոպե տևած քննարկումից հետո ցուցարարների մեծ մասը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում: Հավելենք, որ Վալերի Օսիպյանը ցուցարարներին նախազգուշացրել է, որ տարբեր ահազագներ են ստացվել և իրենք կարող են դիմել այլ միջոցների:




Լրահոս