«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը` հունիսի 20-ին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչները ներկա են գտնվել ՀՀ ԿԱ նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարսանիքը տեղի է ունեցել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» («Golden palace») հյուրանոցային համալիրում: Ի դեպ, այս հյուրանոցը կապվում է Արմեն Ավետիսյանի անվան հետ:
Նկատենք, որ հարսանեկան արարողությունը շատ շքեղ է եղել. երգիչ-երգչուհիների մի մասն էլ արտերկրից է հրավիրված եղել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ մասնակցել է հարսանիքին եւ «տեղը տեղին» քեֆ է արել: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ հարսանիքին մասնակցել է նաեւ նրա փեսան` Միքայել Մինասյանը: Հիշեցնենք, որ Արմեն Ավետիսյանը ՄԿ-ի պետ է նշանակվել կառույցի կոմիտե դառնալու պահից՝ 2001-ից, եւ պաշտոնավարել է մինչեւ 2008-ի ապրիլը, որից հետո ՄԿ-ն միացվեց հարկային ծառայության հետ եւ ստեղծվեց Պետական եկամուտների կոմիտեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: