Վարդան Ղուկասյանը վերջապես հասավ իր մուրազին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Ղուկասյանը, որն ուշիուշով սպասում էր տղա թոռ ունենալուն, որպեսզի իր անունն անմահացնի, վերջապես հասել է իր մուրազին. նրա որդի Սպարտակն օրերս որդի է ունեցել: Գյումրին կիրակի օրը տոնական էր, իսկ Ամենափրկիչ եկեղեցու բակում «հո մադաղ չէին բաժնե, հո մադաղ չէին բաժնե, Վարդանիկը կբաժներ, ճիշդ է` մեզի չհասավ, ժողովուրդը շադ էր, բայց ըդիգ նշանակություն չունի»,- ասաց մեզ հետ զրուցող Ամենափրկչի հավատացյալ քույրերից մեկը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Վարդանիկի դուստրը, որի  հարսանիքի օրը փեսացուն սպանվեց, լուրջ առողջական խնդիրներ ուներ, այժմ կա դրական դինամիկա: Գյումրիում մտածում են, որ մատաղն «էդքամ մենձ էր» նաեւ այդ առնչությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս