Սեյրան Օհանյանի կինը որոշել է գաղտնի կերպով «դոկտոր» դառնալ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանը, ով նեղվում է իր մասին «վատ-վատ» հրապարակումներից եւ «Հրապարակին» դատի է տվել, որոշել է «դոկտոր» դառնալ: ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ Ռուզաննա Խաչատրյանը դիսերտացիայի պաշտպանության հայտ է ներկայացրել Առողջապահության կազմակերպման մասնագիտական հանձնաժողովին, որի նախագահն է առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը:

«Առաջիկա օրերին հայտնի կդառնա, հայտ ներկայացրել է, բայց չգիտեմ՝ պաշտպանե՞լ է, թե՞ ոչ: Գաղտնի պաշտպանություն է, քանի որ աշխատանքը պարունակում է գաղտնի նյութեր, այն դեռեւս չի բացվել: Հատկապես բժիշկների մոտ լինում է, եթե գաղտնի նյութեր են պարունակում, պաշտպանությունն ու ամբողջ գործընթացը գաղտնի է լինում, սեղմագիրը չի բաժանվում, գործի հետ գալիս է»,- ասաց ԲՈՀ-ի նախագահը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս