«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարությունում լրջորեն հիասթափված են այն հանգամանքից, որ մեծ հայ Քըրք Քըրքորյանը ցանկացել է, որ իր հուղարկավորությանը հնարավորինս սահմանափակ մասնակցություն լինի:
Ավելին, կառավարությունում որոշակի սպասումներ են եղել, թե վերջինս գուցե իր կտակի մեջ հիշած լինի նաեւ Հայաստանը՝ որոշակի նվիրատվության «տեսքով», ինչն ուղղակի երկնային մանանա կլիներ դեֆոլտի ուրվականի «ներքո» հայտնված հայաստանյան տնտեսության համար:
Սակայն մեծ բարերարը, ասում են, ժամանակին «Լինսի» հիմնադրամի առնչությամբ այնքան մեծ հիասթափություն է ապրել, որ նրան մոտ կանգնած աղբյուրները հնարավոր չեն համարում կտակում նման «կետի» առկայությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: