«Տանը մնացած» ռեֆորմներ. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Հայաստանին սպառնացող արտաքին վտանգներն, իհարկե, միանգամայն իրական են: Բայց դա չի նշանակում, որ մեր կյանքը պետք չէ բարեփոխել: Գուցե այդ կյանքի ճիշտ կազմակերպումը, հակառակը՝ ավելի շատ կհամապատասխանի այդ մարտահրավերներին: Բայց իմ տպավորությամբ՝ մենք շուրջ երկու տասնամյակ զբաղվում ենք «կարկատաններով»՝ մտապես մտածելով, որ լուրջ բարեփոխումների «վախտը չի»: [Մինչև հիմա մարդիկ խոստորեն քննադատում են Բագրատյանի կառավարոթյանը, որը ակտիվ մարտական գործողությունների ժամանակ իրականացնում էր ռեֆֆորմներ, բայց, բոլոր սխալներով հանդերձ, պարզ է, որ դրանք անհրաժեշտ էին]: Ինձ թվում է՝ Հայաստանի շրջափակումը և Ադրբեջանի կողմից սպառնալիքները շարունակվելու են դեռ երկար տարիներ: Բայց դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու:

Իմ կարծիքով՝ հրատապ խնդիրներից մեկը պետք է լինի պետական ապարատի «թեթևացումը»: 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ միայն հիմնական գերատեսչություններում՝ նախարարություններ, մարզպետարաններ և այլն, աշխատում էր 13 537 պետական ծառայող: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզպետարանում բյուրոկրատների թիվը 183 հոգի է, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը 93 մարդ է [տեսնես, ինչո՞վ են զբաղված]. Ազգային վիճակագրական ծառայությունում՝ З60 աշխատակից [այդքան հաշվելու բա՞ն կա] և այլն: Կա նաև քաղաքական շահարկման հնարավորություն. «Ուրեմն 10 հազար ընտանիք մնա առանց աշխատանքի ու բռնի պանդուխտի ցո՞ւպը»: Բայց պարզ է, չէ՝, որ այդ չինովնիկների կոռուպցիոն գործունեությունից էապես ավելի շատ մարդ է նույն ցուպը բռնում: Բոլոր դեպքերում՝ ոչինչ չանելու համար կարելի է հազարավոր պատճառներ գտնել:

…Երբ գալիս է երիտասարդների ամուսնանալու ժամանակը, բայց նրանք այդ գործը հետաձգում են, այսպես ասած, «հերթ են կանգնեցնում» հանուն այլ՝ ավելի «հրատապ» գործերի, մեծ է վտանգը, որ նրանք տանն են մնալու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս