Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պավիրակությունը կգլխավորի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:
Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը կունենա նաև առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ: Այցի ավարտին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ: