
Այսօր վաղ առավոտյան ոստիկանություն բերման ենթարկվածներ և ձերբակալվածների կարգավիճակի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա: Armlur.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ բերման է ենթարկվել 237 քաղաքացի, սակայն կազմված արձանագրությունների մասին որևէ բան ճշտել չհաջողվեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները Երևանի Բաղրամյան պողոտայում այսօր առավոտյան՝ 05.40-ի սահմաններում, ջրցան մեքենայի կիրառմամբ ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին, ինչպես նաև լուսաբանող լրագրողներին:
Ի դեպ, տեղում աշխատող Armlur.am-ի թղթակիցը հայտնել է, որ մոտ 10 անձ դիմել է բուժօգնության, որոշները հոսպիտալացվել են։