Հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով. Փաշինյանը այցելել է բերման ենթարկվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան եղել է Ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ այցելել է բերման ենթարկված մի խումբ ակտիվիստներ: Այդ առիթով նա սոցցանցի իր էջում գրում է.

«Բերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում:

Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:

Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:

Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով եւ բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաեւ, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի:

Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»:




Լրահոս