Պատգամավորները դատապարտում են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը. ԱԺ նախագահի մոտ քննարկում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին: Նա նշեց, որ որերորդ անգամ բռնություն է կիրառվում քաղաքացիների նկատմամբ:

«237 քաղաքացիներ են բերման ենթարկվել,  որոնց մեջ նաև բազմաթիվ լրագրողներ կան, ովքեր բերման են ենթարկվել իրենց մասնագիտական պարտքը կատարելիս: Բաղրամյան պողոտան բացվելուց հեռո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ազատության հրապարակում, հետապնդվել են և հիմա էլ գտնվում են բաժիններում: Մենք պահանջում ենք անհապաղ ազատել բոլորին, պատժել ապօրինի գործողություն իրականացնողներին», – նշեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե բոլորն էլ հետևել են, և բոլորն էլ ունեն իրենց գնահատականները, բոլորն էլ ցավ են ապրում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկոց առաջին ընդմիջմանը քննարկում կազմակերպել ԱԺ նախագահի մոտ, Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ դա կլինի: Այնուհետև Բաղրամյան պողոտայի դեպքերին անդրադարձան նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և այլք, սակայն նրանց խոսափողներն անջատվեցին:




Լրահոս