Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ,Կոնգրեսե հյուրանոցում տեղի ունեցավ ,Նոր Ժամանակներե կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:
Քննարկման առանցքային թեմայի՝ առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցու֊թյան խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկա֊յաց֊նելուց հետո, ,Նոր Ժամանակներե կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել՝ այդ ընտրությունների նկատմամբ հասարա֊կության մոտ առկա ակնկալիքների մասին: Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրու֊թյուններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրու֊թյունները:
Ժողովը միաձայն առաջարկեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյաև ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից: